12 մարտի 2025 - 10:55 AMT
ՀՀ կժամանի Նիդերլանդների ԱԳ նախարարը

Մարտի 12-ին Հայաստան պաշտոնական այցով կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։