Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ ԵԱ փոխչեմպիոն![]() 12 մարտի 2025 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։ Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը մրցել է 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում։ Նա հաջողությամբ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պայքարել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Վասկևիչի հետ։ Եզրափակիչում Կարապետյանը փոքր-ինչ զիջել է մրցակցին 13:15 հաշվով՝ գրավելով երկրորդ տեղը և նվաճելով արծաթե մեդալ, հայտնում է Արմենպրեսը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ներկայացված է չորս մարզիկով՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան և Հրաչ Բաբայան։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |