Ովքեր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված «հայ վկաները»![]() 12 մարտի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատարանում, որտեղ շարունակվում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկու հայ վկա է ցուցմունք տվել։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի։ «Վկաները» պնդել են, թե Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան անձանց խմբերի ստեղծումը՝ Ադրբեջանի դեմ պայքարելու համար, մասնակցել է տարածքների ականապատմանը, ինչպես նաև նախաձեռնել երեք ռազմական պահեստների կառուցումը»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ վկաներն են Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը, հայտնում է Panorama.am-ը։ Արցախցի Արմինե Մարտիրոսյանը նշել է, որ Կամոյի հորն ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ հակամարտության սկզբում՝ մետրոյի «Գանջլիկ» կայարանի մոտ։ Կամոն հոր դին գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում։ Նրան ստիպել են գրավոր հայտարարություն անել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, այն դեպքում, երբ նրա մարմնին հայտնաբերվել է դանակի 17 հարված։ Կամոն հորը հուղարկավորել է Մարաղա գյուղում, որը հետագայում անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Կամո Հայրապետյանն ու Մուշեղ Գրիգորյանը Արցախում մնացած հայերից են, որոնք ընդունել են Ադրբեջանի քաղաքացիություն։ «Անունները համապատասխան են Արցախում մնացածներից երկու անձի հետ»,- գրել է արցախցի Արշակ Աբրահամյանը։ Մեկ այլ արցախցի հավելել է. «Մուշեղը էն անասուննա, որ մնացելա, գիպսի միշիկը»։ Մեկ այլ օգտատեր գրել է. «Երկուսն էլ անտեր, առանց ընտանիք, ալկոհոլի հակում ունեցող մարդիկ են, դրանք սթափ երբեք չեն եղել, որ մի հատ էլ ցուցմունք տան մարդու վրա, սարքոցիա էլի»։ «Ըստ ադրբեջանական լրատվականների՝ այս երկու արցախցիները ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Պարոն Վարդանյանի դեմքի արտահայտությունը, թերևս, արտացոլում է մեր զարմանքը, երբ կարդացինք այս լուրը։ Իրոք, չեմ ուզում հավատալ, որ որևէ արցախցի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տար»,- գրել է Արշակ Աբրահամյանը։ Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներ են առաջ քաշվել անգամ Արցախի տարածքում ականների պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիների դրվագներով։ Դատական նիստում ելույթ ունեցած այդ «տուժողները խստագույն պատիժ» են պահանջել Վարդանյանի համար: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի շինծու գործով դատավարության հերթական նիստը շարունակվել է մարտի 11–ին, բողոք է հայտնել դատավորների կոլեգիայի կազմի վերաբերյալ՝ նշելով, որ իր նախորդ նիստերին ներկայացրած մի շարք միջնորդություններ մերժվել են։ Նա հրաժարվել է պատասխանել հարցերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |