Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին ռազմագերի է ճանաչել և պահանջել ազատ արձակել![]() 13 մարտի 2025 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի, դատավարությունները՝ ապօրինի և կեղծ՝ պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Այս հարցը քննարկվել է խորհրդարանում մարտի 12–ի երեկոյան, իսկ այսօր կեսօրին նախատեսված է քվեարկություն, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, բանաձևը կընդունվի՝ հաշվի առնելով, որ այն աջակցություն է ստացել բոլոր խոշոր խմբակցություններից, հայտնում է «Ազատությունը»։ «Մենք այլևս չենք կարող լռել։ Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ՝ մնալով անպատիժ», - հայտարարել է բանաձևի համահեղինակներից Մաղինա Մեժուղը։ Եվրոպացի պատգամավորները փաստել են, որ «Ադրբեջանական զորքը էթնիկ զտումներ ու բռնություններ է իրականացրել, որ պետք է քննվեն Միջազգային քրեական դատարանում»։ Սակայն, ըստ նրանց, փոխանակ այդ հարցով հետամուտ լինելու, Եվրոպան Ալիևի հետ գործարքներ է կնքում՝ նրան դասելով ռազմավարական գործընկերների շարքում։ Ֆրանսուա Բելամին բարձրացրել է հարցը, թե ինչու Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան պատժվում է, մինչդեռ Ալիևի գործողությունները՝ մնում անպատիժ։ «Ինչպե՞ս կարող եք արդարացնել գազի ներկրումն Ադրբեջանից։ Ինչպե՞ս կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրագործում։ Արդյո՞ք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ՞», - հարցրել է ֆրանսիացի պատգամավորը։ Բանաձևի համահեղինակ Միրիամ Լեքսմանն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է հստակ պահանջներ ներկայացնի Բաքվին, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու և Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխավորման վերաբերյալ, ներառյալ նրանց վերադարձի իրավունքը։ «Դրա փոխարեն մենք կրկին հաճոյանում ենք բռնարարին ու պարգևատրում Ալիևի վարչակազմին՝ նրա հետ առևտուրն ընդարձակելով։ Ժամանակն է դադարեցնել երազանքները ռազմավարական համագործակցության մասին։ Պետք է առերեսվել իրականությանը, և գործել մեր արժեքներին ու սկզբունքներին համապատասխան», - հայտարարել է Լեքսմանը։ Չնայած Բաքվի պնդումներին, թե ձերբակալված հայերի իրավունքները պաշտպանված են, Եվրախորհրդարանի բանաձևն ընդգծել է, որ նրանք ենթարկվում են անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի, ներառյալ՝ արգելված հոգեմետ նյութերի օգտագործումը։ «Անկախ կառույցներն անկարող են հետևել այդ շինծու դատավարություններին, Բաքուն այս պայմաններում նաև Կարմիր խաչի գործունեությունն է դադարեցնում», - նշել են պատգամավորները՝ կոչ անելով, որ գոնե Ադրբեջանում գտնվող եվրոպացի դեսպանները այցելեն ձերբակալված հայերին։ «Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը հետևողականորեն հետևում է այս հարցին, բայց, ցավոք, տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ՝ զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին», - հայտարարել է Կատաղինա Վիեղան։ Սակայն բանաձևն իրավական պարտադիր ուժ չունի և խորհրդատվական բնույթ է կրում։ Այն, որ Եվրախորհրդարանը և արտաքին քաղաքականության համակարգող Եվրահանձնաժողովը տարբեր դիրքորոշումներ ունեն, ակնհայտ է դարձել Էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենի ելույթից։ Նա խուսափել է անգամ ձերբակալվածների ազատ արձակման կոչ անելուց։ «ԵՄ-ը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն՝ հորդորելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար», - հայտարարել է Յորգենսենը։ Թե ինչ մեխանիզմներով ԵՄ-ը պատրաստվում է գործել, հանձնակատարը չի հստակեցրել։ Փոխարենը, նա խոսել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին՝ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ ԵՄ-ը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տևական ու կայուն խաղաղության հասնելու՝ կողմերի երկխոսությանը», - ասել է Յորգենսենը։ Եվրախորհրդարանի պատգամավոր Պերնանդո Բարենա Արզան ուղղակի հարց է տվել Եվրահանձնաժողովին՝ եթե Ալիևը հարձակվի Հայաստանի վրա, պատրա՞ստ է ԵՄ-ը նրա դեմ կիրառել նույն պատժամիջոցները, ինչ Պուտինի դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո։ Սակայն հանձնակատարը այս հարցն անպատասխան է թողել։ 44-օրյա պատերազմից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նախաձեռնել էր մի քանի հանդիպում Փաշինյանի և Ալիևի միջև՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Վերջին տարիներին, սակայն, Ադրբեջանի նախագահը պնդում է, որ արտաքին միջամտության կարիք չկա և նախընտրում է բանակցություններ վարել Հայաստանի հետ առանց միջնորդների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |