Նիդերլանդների ԱԳ նախարարը ԵՄ դիտորդների հետ այցելել է հայ-ադրբեջանական սահման![]() 13 մարտի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպն իր պատվիրակության անդամների հետ, Եվրամիության դիտորդական առաքելության ուղեկցությամբ, այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտի։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Պատիվ էր հյուրընկալել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը։ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պարեկության ընթացքում ներկայացրել է առաքելության աշխատանքը և սահմանային գոտում տիրող իրավիճակը»,- ասվում է գրառման մեջ։ Կասպար Վելդկամպը ևս X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այցին սահմանագոտի։ «Ուրախ էի անձամբ հանդիպել առաքելության կազմում ընդգրկված հոլանդացի դիտորդներին։ Նրանց ներդրումը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է։ Այն ուղղված է նաև վստահության ամրապնդմանը տեղի համայնքում»,–ասվում է գրառման մեջ։ Նա հավելել է, որ Նիդերլանդներն աջակցում են առաքելության գործունեությանը։ Կասպար Վելդկամպը Հայաստան է ժամանել մարտի 12-ին։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան պաշտոնական բացմանը։ Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |