13 մարտի 2025 - 14:18 AMT
Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգվել է

Կառավարության որոշմամբ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը կերկարաձգվի՝ մինչև մարտ ամիսը ներառյալ։

Հիմնավորման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս 300,000 դրամ է տրամադրում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Աջակցությունը նախապես նախատեսված էր մինչև 2024–ի ավարտը։

22 անհետ կորած զինծառայողի ընտանիք կշարունակի ստանալ աջակցություն՝ փետրվար և մարտ ամիսների համար՝ ընդհանուր առմամբ այդ նպատակով կհատկացվի 13,200,000 դրամ։

Հարցը չզեկուցվողների թվում էր։