ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ․ ՀՀ–ում արհեստական հավկիթների վաճառքի դեպքեր չեն արձանագրվել

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ․ ՀՀ–ում արհեստական հավկիթների վաճառքի դեպքեր չեն արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այդ մասին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Մամուլում թեմայի վերաբերյալ տարածված տեղեկատվությանը արձագանքելով՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ՍԱՏՄ-ն և պետական մյուս վերահսկողական կառույցները ՀՀ տարածքում արհեստական հավկիթների առկայության փաստ չեն արձանագրել, և երկրում նման արտադրությամբ զբաղվող որևէ ընկերություն գրանցված չէ։

«Շատ խիստ կասկածում եմ, որ արտադրողներ լինեն։ Եթե անգամ լինեն՝ վաղ թե ուշ կիմանանք այդ մասին։ Կարծում եմ՝ մեր շուկայում արհեստական հավկիթ գոյություն չունի»,- ասել է Պետրոսյանը։

Նա նաև ընդգծել է, որ սննդային հավկիթներ Հայաստան չեն ներմուծվում, բացառությամբ ինկուբացիոն ձվերի, որոնք անցնում են պարտադիր և խիստ վերահսկողություն։ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ սննդային և ինկուբացիոն հավկիթներն արտաքնապես բավականին նման են, սակայն ՍԱՏՄ-ն վերահսկում է ներմուծման գործընթացը՝ ուսումնասիրելով համապատասխան փաստաթղթերն ու առևտրային արժեքները։

ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալը հավելել է, որ Սուրբ Զատիկի նախաշեմին բոլոր խանութներին տրվել են ցուցումներ խստորեն հետևելու հավկիթների պիտակավորմանը, արտադրության ժամկետներին և պահեստավորման պայմաններին։

Նախորդ օրերին Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին խանութներում արհեստական հավկիթների հնարավոր առկայության մասին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---