Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի ցույց՝ գերիներին ազատելու պահանջով![]() 13 մարտի 2025 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 14-ին նախատեսվում է բողոքի ակցիա Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Այդ մասին գրառում է կատարել գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանը, հայտնում է Արմենպրեսը։ Ակցիայի շրջանակում ցուցարարները կպահանջեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 23 հայ գերիներ։ Ադրբեջանը ձերբակալել է և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, նրա նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրանցից բացի, անհիմն մեղադրանքներ են ներկայացվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին և Մելիքսեթ Փաշայանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |