Վարչապետը՝ թուրք լրագրողներին․ Բաքվում բեմականացված դատավարություններ են, խոշտանգումներ են կիրառվում

Վարչապետը՝ թուրք լրագրողներին․ Բաքվում բեմականացված դատավարություններ են, խոշտանգումներ են կիրառվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն մտահոգված է այդ հարցով։ Նա նշել է, որ այդ դատավարությունները բեմականացված են։

«Մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն»,–ասել է նա։

Նա նշել է, որ եռակողմ հայտարարության մեջ, որի վրա շարուն հղում է անում ադրբեջանական կողմը «միջանցքի» մասին խոսելիս, նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ:

«Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն: Ես նկատի ունեմ, դա լավ մոտեցում չէ՝ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական. տեղ-տեղ ասել՝ այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել՝ այն ուժ ունի, ընդ որում՝ վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ի վերջո, դա հրապարակային փաստաթուղթ է»,- ասել է վարչապետը»,–ասել է վարչապետը։

Նա նաև խոսել է գերիներին վերադարձնելու ՀՀ կառավարության ջանքերի մասին։

«Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, բայց մինչև 2023 թվականի դեկտեմբերին մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը, մինչև այդ վերջին վայրկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ, և որ Կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ Կառավարությունն անում էր, և դա իմացվեց ընդամենն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց, և դա ակնհայտ դարձավ»,–ասել է Փաշինյանը։

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց։

 Ուշագրավ
---