Human Rights Watch-ը կոչ է արել Բաքվին համաներում հայտարարել է կալանավորված հայերի նկատմամբ

Human Rights Watch-ը կոչ է արել Բաքվին համաներում հայտարարել է կալանավորված հայերի նկատմամբ

PanARMENIAN.Net - Human Rights Watch-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «լայն համաներում կիրառել» Բաքվում կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներգրավված են եղել 1990-ականների կամ 2020-ականների ռազմական գործողություններում կամ աջակցել են դրանց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը ընդգծել է, որ մտահոգություն կա, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն։

«Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ մենք Ադրբեջանին կոչ ենք արել լայն համաներում կիրառել Ղարաբաղի հայերի նկատմամբ, ովքեր կալանավորվել են բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար։ Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընթացող դատական ֆարսի դեմ։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---