Խաչատրյան․ ԱԳ նախարարը չի ներկայացնում Ադրբեջանի ոչ մի զիջում, ուրեմն փոխզիջում չկա![]() 14 մարտի 2025 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին հայտարարությանը, ասել է, որ սա հերթական անհաջողությունն է ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում։ Նրա խոսքով՝ իրենք դիմել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով նշել գոնե մեկ հարց, որտեղ Ադրբեջանը զիջման է գնացել, որպեսզի հնարավոր լինի այն համարել փոխզիջում, հայտնում է Aysor.am-ը։ «Եթե ԱԳ նախարարը չի կարողանում Ադրբեջանի կողմից գոնե մեկ զիջում ներկայացնել, ինչի մասին է խոսքը։ Փոխզիջում չի կարելի համարել մի գործընթաց, որի մի կողմը անընդհատ զիջում է»,– ընդգծել է պատգամավորը։ «Միակ հիմնավորումը, որ ԱԳ նախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, դա բխում է ՀՀ-ի շահերից։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են։ Հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, որ եթե մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվենք, պատերազմ կլինի»,– ասել է Խաչատրյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ընդդիմությունը, Խաչատրյանը պատասխանել է․ «Ադրբեջանի նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, և ամեն ինչ պետք է արվի, որ այդ թուղթը, որի նախագիծը, միգուցե, Բաքվում է գրվել և ուղակվել, չանցնի»։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շտապում է, քանի որ իշխանության է եկել խաղաղության խոստումով, և այժմ իրեն անհրաժեշտ է թեկուզ մի փաստաթուղթ, որի բովանդակությունը նշանակություն չունի։ «Եկել է իշխանության՝ խաղաղության խոստումով և հիմա իրեն պետք է մի թղթի կտոր՝ անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբեռլենի նման թափահարի, թե խաղաղություն է բերել։ Բայց էդ թուղթն ի՞նչ բերեց Եվրոպայի գլխին»,– նշել է Խաչատրյանը։ Վերջում նա ընդգծել է, որ Ադրբեջանը դեռ շարունակելու է ճնշումները՝ իր նոր նախապայմաններն առաջ տանելու համար։ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն սկսեց խոսել նոր պահանջների մասին, այդ թվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ–ն ՄԽ–ն լուծարելու մասին։ Դրան միացան նորերը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր «պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։ Հաջիևը նաև ընդգծել է, որ քննարկումների առանցքում է գտնվում փոխհատուցման հարցը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |