ԱԳ նախարար․ Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2024-ին շարունակել ենք խորացնել և ընդլայնել![]() 14 մարտի 2025 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2024 թվականին շարունակել է ակտիվորեն խորացնել և ընդլայնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում Միրզոյանը հատկապես կարևորել է Ֆրանսիայի հետ գործընկերությունը՝, հայտնում է Արմենպրեսը։ «Ֆրանսիայի հետ հարաբերությունները 2024-ի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել և ընդլայնել»,–ասել է նախարարը։ Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեք պաշտոնական այց է կատարել Ֆրանսիա, իսկ բազմակողմ ձևաչափերով ևս երեք հանդիպում է անցկացվել։ Բացի այդ, Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ունեցել են երեք հանդիպում, իսկ երկու երկրների պաշտպանության նախարարները փոխադարձ այցեր են իրականացրել։ Անդրադառնալով Ֆրանսիայի հետ հետագա համագործակցությանը՝ Միրզոյանը նշել է. «Մենք աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող և ավանդաբար շատ ջերմ հարաբերություններն այժմ լրացնել շատ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ համագործակցության ուղղություններով։ Որոշներն արդեն տեսանելի են, որոշները, հուսամ, տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։Նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այժմ ոչինչ չի խոչընդոտում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |