Անհետ կորածների ծնողներ. Որ հայցերը հետ կանչեն, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկ![]() 14 մարտի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց հավաքվել են անհետ կորածների հարազատները, որոնք վրդովված են Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը հետ կանչելու վերաբերյալ իշխանությունների որոշումից։ «Որ հայցերը հետ կանչեն, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկը։ 4 տարի է՝ մեր քթից բռնած քարշ են տալիս»,- դժգոհել են ծնողները՝ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին, հայտնում է Aysor.am-ը։ Երբ պաշտոնյան նշել է, որ հակառակ որոշումը պատերազմի վտանգ էր պարունակում, ծնողները հակադարձել են. «Պատերազմով մի վախեցրեք»։ «Իրենք պետք է պայման դնեն, անհետների ճակատագրերը պարզեն, նոր հետ կանչեն»,- ասել են ծնողներից։ Մեկ այլ ծնող հայտնել է, որ իրենք անհատական հայց ունեն Եվրադատարանում։ Նա նշել է, որ տեսանյութում տեսել են՝ իր որդին գերի է ընկել, սակայն նրա անունը ներառված է անհետ կորածների ցուցակում։ Նա հավելել է, որ իրավաբանին դիմելուց հետո պարզել է, որ ոչ ոք իրավունք չունի իր հայցը հետ կանչելու։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |