Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել են՝ քննարկելու բարձր մակարդակի շփումների նախապատրաստման հետ կապված հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Մարտի 14-ին Միխայիլ Գալուզինն ու Գուրգեն Արսենյանը հանդիպել են։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերին` ներառյալ բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան 2024 թվականի օգոստոսի 14-ին։