Թուրքիայից եկած լրագրող․ Երբ գալիս էինք, կաշկանդված էինք![]() 15 մարտի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայից ժամանած լրագրողները գոհունակությամբ են արտահայտվել Հայաստանի իշխանությունների ջերմ ընդունելության մասին։ Այդ մասին հայտնել է Agos–ի սյունակագիր Լուսյեն Քոփարը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Թուրք լրագրողների խումբը Հայաստան է այցելել՝ հարցազրույց անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք եղել են նաև հայ–թուրքական սահմանին՝ «Մարգարա» անցակետում։ Քոփարի փոխանցմամբ՝ խմբի մի շարք անդամներ նախկինում ևս եղել էին Հայաստանում, սակայն, անկախ այդ հանգամանքից, որոշակի անհանգստություն են ունեցել՝ կապված այցի ընթացքի հետ։ «Երբ գալիս էինք, կաշկանդված էինք, մտածում էինք` ինչպես է անցնելու, բայց երբ եկանք, հասկացանք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Կարողացանք մեր հարցերը ուղղել ու պատասխանները ստանալ։ Հայաստանի Հանրապետությունը շատ լավ ընդունեց մեզ»,– պատմել է նա։ Լրագրողի խոսքով՝ այցի ամենահիշարժան ու հուզիչ պահերից մեկը եղել է Մարգարայի անցակետ գնալը։ «Ես Մարգարայում շատ հուզվեցի, որովհետև այն 30 տարի փակ էր, և մենք հնարավորություն չունեինք անցնել այդտեղով։ Թուրքիայի քաղաքացի լինելով` դա ինձ համար շատ հուզիչ էր։ Վերադառնալիս քննարկում էինք գործընկերների հետ, նրանք էլ ասում էին, որ սահմանը անպայման պետք է բացվի խաղաղության համար»,– նշել է Քոփարը։ Խմբի անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, զրուցել են նախարարի և փոխնախարարի հետ, ինչպես նաև քննարկում անցկացրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |