Տորոնտոյի հայերն ակցիա և քայլերթ են իրականացրել հաջակցություն Բաքվում պահվող գերիների![]() 17 մարտի 2025 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Տորոնտո քաղաքի հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։ Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով կեղծ «դատավարությունը»։ Մեղադրյալների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընդդեմ դատական ֆարսի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |