Ուրալօղլու․ Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի կառուցումը![]() 17 մարտի 2025 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիան նախատեսում է սկսել «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները։ Այս մասին նա ասել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում գրում է «Առավոտը» Miliyet-ի վրա հղումով։ «Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր երկրի երկաթուղային ցանցին։ Այդ ուղղությամբ շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմում շարունակվում են», – ասել է նա։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի անհիմն պահանջներից մեկը։ Ադրբեջանը պնդում է, որ պետք է Սյունիքի տարածքով կապ հաստատի Նախիջևանի հետ՝ առանց մաքսային և սահմանային հսկողության։ Երևանը հակադարձում է, որ հաղորդակցային ուղին կարող է գործել միայն ՀՀ ինքնիշխանության ներքո։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |