Վարդանյանի փաստաբանը Փաշինյանին կոչ է արել հաշվի առնել Վաշինգտոնի դիրքորոշումը գերիների մասին![]() 17 մարտի 2025 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Շինծու գործով Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ Գենսերը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, այլև հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ», - գրել է նա։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր տեղերում ու բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ ոչ թե չի բարձրացվել հարցը, այլ՝ չկա համաձայնություն։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |