FIP. Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով![]() 17 մարտի 2025 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում Փաշինյանին վերագրվող՝ թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։ Տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում և արդեն հավաքել է ավելի քան 750,000 դիտում։ Սակայն իրականում Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին, որը տեղի է ունեցել մարտի 13-ին, ամբողջությամբ անցկացվել է հայերենով։ FIP-ը նշում է, որ տեսանյութում Փաշինյանի խոսքի արտաբերման ճշգրտությունը և շուրթերի համընկնումը ստեղծում են բնական տպավորություն, սակայն վարչապետը նման խոսք երբեք չի արտաբերել։ Բացի այդ, FIP-ի հաղորդմամբ, Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույց չի տվել կամ հրապարակային հայտարարություն չի արել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |