Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին![]() 17 մարտի 2025 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ Այդ մասին ասել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։ «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի տվել։ Ավելի վաղ, RT լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը ծրագրում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հնարավոր հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակով։ Հրապարակված տվյալների համաձայն՝ զինտեխնիկայի տեղափոխումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ այն վերադարձնել Գերմանիա՝ օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ Նշվում է, որ զինտեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |