Սիմոնյան․ Արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող իրանց վրա կրակողներին դատի տան![]() 17 մարտի 2025 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը, հարց է բարձրացրել, թե ինչպես կարելի է դեմ լինել մի փաստաթղթի, որի բովանդակությանը ծանոթ չեն։ «Ո՞նց կարող որևէ մեկը դեմ լինել մի բանի տեքստին, որի բովանդակությանը ծանոթ չեն։ Ենթադրում են, թող խաչակնքվեն։ Ո՞նց կարող լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Թող պայքարի իշխանության դեմ, իմ դեմ, ինչ-որ մի բանի դեմ թող պայքարի, բայց ո՞նց կարող լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել»,– ասել է Սիմոնյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նրա խոսքով՝ որոշ քաղաքական գործիչներ գիտակցված կամ անգիտակցաբար գործողություններով վնասում են Հայաստանի Հանրապետության անկախությանը։ «Ձեր նշած քաղաքական գործիչները մայակներ են, թե որտեղ մեր հակառակորդը պետք է հարվածի»,– հավելել է նա։ Լրագրողի դիտարկմանը, որ միջազգային իրավական հայցերը վերաբերում են արցախցիների կյանքի իրավունքին և տեղահանմանը, մինչդեռ Ադրբեջանը ներկայացնում է հայցեր ենթադրյալ գույքային վնասների հետ կապված, Սիմոնյանը պատասխանել է, որ ադրբեջանական կողմն իր հերթին խոսում է «վերադարձի» մասին։ «Չէ, սխալ եք։ Դուք ծանոթ եք բոլոր հայցերին, իսկ չեք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր և ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության մեջ գույքեր ունեն, և այդ մարդիկ պետք է վերադարձնեն դրանք։ Այդ մասը չե՞ք լսում, թե ձեռ չի տալիս։ Ո՞վ է ասում, որ իրենց հայցերը անհիմն են, մերը՝ հիմնավոր։ Անգամ Երևանն են ասում՝ իրենցն է, կապույտ մզկիթ են ասում՝ իրենցն է»,– ասել է ԱԺ նախագահը։ Հարցին, թե ինչ կլինի, եթե արցախցիները դատական հայց ներկայացնեն ՀՀ իշխանությունների դեմ, Սիմոնյանը արձագանքել է. «Թող դատի տան, ի՞նչ ասեմ, թող դատի տան։ Ես զարմանում եմ, որ իրենք, փոխանակ պայքարեն այն մարդկանց դեմ, այն իշխանության դեմ, այն իրենց վրա կրակողների դեմ, շատ համառ ու դուխով պայքարում են մեր դեմ։ Մենք չեմպիոն ենք չէ՞ ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Եթե այդպես ուժեղ են, թող գնան պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր իրենց դեմ իրական քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ»։ Սիմոնյանը նաև ընդգծել է, որ եթե նման հայց ներկայացվի, ապա բոլորի համար պարզ կդառնա դրա իրական նպատակն ու մտադրությունները։ «Իրենք մեր երկրի դեմ հայց պիտի ներկայացնե՞ն, լո՞ւրջ, Հայաստանի Հանրապետությա՞ն դեմ, Հայաստանի հարկատուների՞ դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց աշխատավարձ է տվել, իրենց պաշտպանե՞լ, այդ մարդկա՞նց դեմ, այն մարդկանց դեմ, ում երեխաները գնացել և զոհվե՞լ են, իրենք՝ իրենց դեմ, իրենց հարկերի վրա պիտի հա՞յց ներկայացնեն, թող ներկայացնեն։ Թող ներկայացնեն ու իրենց իրական մտադրությունները պարզ կդառնա բոլորին»,– ասել է Սիմոնյանը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չնայած Հայաստանի իշխանությունների հերթական միակողմանի զիջմանը, ինքը շարունակում է կարծել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը։ Նա նաև հայտարարել է, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ ինքը, նույն միջազգային ատյաններում դատի են տալու ՀՀ իշխանություններին՝ իրենց իրավունքները խախտելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |