ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ մարտի 18-ին, ժամը 11:00-ից սկսած, Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ճանապարհի 23․5-ից մինչև 27․5 կմ հատվածում, իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Այն նախատեսված է ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում՝ ճանապարհային անվտանգության ապահովման նպատակով։ Աշխատանքների ընթացքում տվյալ հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է, ինչը կարող է բերել երթևեկության որոշակի սահմանափակումների։
Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, հետևել ճանապարհային նշաններին և հաշվի առնել հնարավոր փակուղիները երթևեկության պլանավորման ժամանակ։