ԵԽ պատգամավորներ. ՀՀ–ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից

ԵԽ պատգամավորներ. ՀՀ–ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դրականորեն են արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտին։ Այդ մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամություն դրսևորելու մասին հայտարարություն տարածելու համար։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական առիթից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։

Հայտարարության հեղինակները կարևորել են նաև սահմանների սահմանազատման գործընթացի շարունակումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա։ Նրանք ընդգծել են, որ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կապերի ընդլայնմանը, կայուն խաղաղության հաստատմանը և համայնքների միջև հաշտեցմանը՝ խթանելով մարդկանց միջև անմիջական շփումները։

«Նույն ոգով մենք նաև վստահ ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի հնարավորությունից՝ աջակցելու տարածաշրջանում առկա դրական զարգացումներին և կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը` ի շահ սեփական քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- նշված է ԵԽ պատգամավորների հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը և Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Դեն Բարնան։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---