Արցախի ՄԻՊ․ Շվեյցարիայի բանաձևը փաստում է, որ ԼՂ խնդիրը փակված չէ![]() 19 մարտի 2025 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի մարտի 18-ի որոշմանը, նշել է, որ Շվեյցարիայի Դաշնային Ժողովի երկու պալատների կողմից ընդունված բանաձևն օրենքի ուժ է ստացել, հայտնում է Aravot.am-ը։ «Այս բանաձևը հատուկ ուղերձ է․ ԼՂ խնդիրը լուծված չէ: Միջազգային հանրությունն՝ ի դեմս Շվեյցարիայի, աչք չի փակում բռնի տեղահանվածների վերադարձի խնդրի վրա։ Տեղահանվածների հարցը պետք է լուծվի, և Շվեյցարիան հանձնառություն է վերցրել այս իմաստով, –ասել է նա: Նրա խոսքով՝ Դաշնային խորհուրդը, որը Շվեյցարիայի բարձրագույն գործադիր մարմինն է, առաջիկա տարում պետք է միջազգային խաղաղության ֆորում կազմակերպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով։ Ստեփանյանը շեշտել է, որ գործընթացն այսքանով չի ավարտվում և նշել, որ հիմնական քայլերն այժմ պետք է ձեռնարկի Շվեյցարիայի կառավարությունը։ Միևնույն ժամանակ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենա այս գործում։ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի տեղահանված բնակչության վերադարձի հարցը ՀՀ պաշտոնական օրակարգում ներառված չէ, սակայն Շվեյցարիայի այս քայլը հարթակ է ստեղծում, որտեղ հնարավոր կլինի այդ հարցը քննարկել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։ Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |