Վարդան Ղուկասյանը կարող է ազատ արձակվել․ Դատավորը խորհրդակցական սենյակում է![]() 19 մարտի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կա՛մ ազատ կարձակվի, կա՛մ կշարունակի մնալ կալանքի տակ։ Լաս Վեգասի դատարանը քննարկել է մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով։ «Նախագահող դատավորը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք ազատության մեջ հայտնվելու է Վարդան Ղուկասյանը, թե՞ շարունակելու է մնալ անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը», - ասել է Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հայտնում է «Ազատությունը»։ ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկացմամբ՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Միգրացիոն կարգի խախտման հարցից զատ, դատարանը պետք է քննարկի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023-ին ներկայացրած միջնորդությունը։ Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն որոշում կայացնի՝ Ղուկասյանը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե կազատվի։ Ղուկասյանի շահերը ներկայացնող ամերիկացի փաստաբաններից կազմված պաշտպանական խումբը դատական նիստում ներկայացրել է իր դիրքորոշումը՝ կապված Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու՝ Հայաստանի իշխանությունների միջնորդության հետ։ Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել նիստից՝ նշելով, որ պաշտպանական կողմը դատավորին ներկայացրել է իրենց փաստարկները Հայաստանում հարուցված քրեական գործի և մեղադրանքների իրավաչափության վերաբերյալ։ Նա շեշտել է, որ Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է «քաղաքական հաշվեհարդար», իսկ արտահանձնման դեպքում «նրա կյանքին սպառնում են վտանգներ»։ «Նման դեպքում իրավամբ դատարանը պետք է նաև տա դրա գնահատականը, որովհետև էսօր որոշակի կոռուպցիոն սխեմաներով, Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, և ուղղակի մեղադրանքներով՝ տակը դնելով որոշակի փաստեր, նախկին և այսօրվա գործող պետական լիազոր մարմինների կատարած, այսպես ասած, առերևույթ հանցագործությունների մասին, և դա իրենց արդեն որոշակի ռիսկ է, և նման դեպքում, բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, արտահանձնել Վարդան Ղուկասյանին Հայաստան՝ այն հղի է բավականին մեծ ռիսկերով», - ասել է Բաղդասարյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, օրերս հակադարձելով այս պնդումներին, վստահեցրել էր, որ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ անձը հայհոյում է իշխանություններին։ Դատավորն իր որոշման հրապարակման կոնկրետ ժամկետ չի նշել, սակայն փաստաբան Բաղդասարյանը նշել է, որ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ եթե ժամկետ չի սահմանվում, ապա որոշումը հրապարակվում է մեկ-երկու օրվա ընթացքում։ Փաստաբանը նաև ընդգծել է, որ, հաշվի առնելով պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներն ու դատավորի արձագանքը, կան բոլոր հիմքերը, որ Ղուկասյանը կազատվի։ «Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են, մեկ ժամ շուտ որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը՝ ազատության մեջ»,–ասել է նա։ Թեև Լաս Վեգասի դատարանն իր որոշումը դեռևս չի հրապարակել, սակայն Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարել է «դատական նիստի դրական արդյունքների» մասին։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն ինքը չի ընդունում մեղադրանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |