Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին․ Կարծում եմ՝ քաղաքական որոշում է![]() 19 մարտի 2025 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քաղաքական որոշում է։ Նրա համոզմամբ, ԱԺ-ում իշխող մեծամասնությունը հավանություն կտա միջնորդությանը, հայտնում է Sputnik Արմենիան։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդամենը մի քանի հոգի են, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ Պատգամավորը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իրեն մանդատից զրկել, սակայն դա անելու ավելի դյուրին տարբերակ է առաջարկում։ Ըստ Աղազարյանի, «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է պարտվի Գյումրու ավագանու ընտրություններում, ինչից հետո վարչապետը կհայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդպիսով՝ բոլորը, այդ թվում՝ ինքն, կզրկվեն մանդատներից։ Չնայած Փաշինյանի վարկանիշի նվազմանը, Աղազարյանը կարծում է, որ այն դեռևս շարունակում է մնալ ամենաբարձրը։ Նա նաև ընդգծել է, որ իր դուրս գալուց հետո «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը նվազել է մոտ 1 տոկոսով։ Անդրադառնալով քաղաքական ճնշումներին՝ Աղազարյանը նշել է, որ իր նկատմամբ կիրառվում են ոչ թե քաղաքական հետապնդումներ, այլ քաղաքական ճնշումներ։ «Երկու պատճառով․ մեկը, որ մանդատը վայր չդրեցի, և պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է։ Եվ երկրորդ պատճառն էլ իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարելն է իմ հեռանկարի ակնկալիքով։ Մենք գիտենք՝ ինչ գործընթացների մեջ ենք գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահուն անցնեն»,- ընդգծել է նա։ Պատգամավորը խոստացել է, որ Ազգային ժողովի նիստում կներկայացնի փաստեր, որոնք կբացահայտեն կարևոր ճշմարտություններ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր շարժումներին միանալու հնարավորությանը, Աղազարյանը նշել է, որ իր դիրքորոշումը այլ է, սակայն եթե ժողովուրդը զանգվածաբար դուրս գա փողոց, ինքն էլ կարող է միանալ։ «Փաշինյանը ղեկավարել է մեր երկիրը ծանրագույն ժամանակներում, և նա իրեն հոգեբանորեն, ֆիզիկապես ու բարոյապես սպառել է, պետք է գնա հանգստի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի»,- եզրափակել է Աղազարյանը։ 2024–ի դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։ ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |