ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկել են Ադրբեջանում ընթացող հայերի դեմ շինծու դատավարությունները![]() 19 մարտի 2025 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ միջազգային իրավապաշտպաններն անդրադարձել են Ադրբեջանում հայ ռազմաքաղաքական գործիչների դատավարություններին՝ դրանք որակելով շինծու և քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ Միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գալֆայանն ասել է․ «Այդ մարդիկ դիմադրության խորհրդանիշն են, նրանք ցանկանում էին հավերժացնել Արցախի Հանրապետության գոյությունը։ Նրանք չէին ենթարկվել ադրբեջանական վարչակազմին։ Սա է պատճառը, որ նրանք հիմա դատվում են, և նրանց դատավարությունը կշարունակվի հաջորդող ամիսներին»,հայտնում է Aravot.am-ը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը երբևէ չի ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի արդյունքները։ Նա նշել է, որ Արցախը երեք տասնամյակ գործել է որպես ժողովրդավարական պետություն, սակայն 2020 թվականին Բաքուն ուժի կիրառմամբ վերադարձրել է հարցը ռազմական դաշտ։ «2020-ին Ադրբեջանը որոշեց, որ բանակցությունները փակուղի են մտել և ռազմական ուժ կիրառեց։ Այնուհետև պատերազմում հաղթեցին։ 2023-ի դեկտեմբերին նրանք շրջափակման մեջ գցեցին Արցախի ժողովրդին։ 9 ամիս անց Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին 23 անձանց։ Նրանց մի մասը քաղաքական, մյուս մասը ռազմական գերիներ են, մյուսները քաղբանտարկյալներ են՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – նշել է Գալֆայանը։ Նա ընդգծել է, որ Արցախի նախկին իշխանությունների դեմ Բաքվում ընթացող դատավարությունները քաղաքական նպատակ ունեն։ Իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանում դատական համակարգը գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ինչը հնարավորություն է տալիս դատավարությունները վերածել քաղաքական ճնշման գործիքի։ «Ադրբեջանի իրավական համակարգը հայտնի է՝ որպես աշխարհում ամենացածր անկախությունն ունեցող և ամենակոռումպացվածը։ Իշխանությունը կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում, որն ապահովում է, որ արդարադատության համակարգն ավելի շատ ծառայի քաղաքական իշխանությանը, քան արդարադատություն իրականացնի։ Դրա մասին բազմաթիվ զեկույցներ կան։ Դրանցում ամրագրված է, որ ադրբեջանական դատական համակարգը հանձնարարություններ է ստանում նախագահական վարչակազմից հատկապես քաղաքական առումով զգայուն գործերի շրջանակում։ Այն դատավորները, որոնք նախագահում են հայ գերիների գործերը, խորապես գործում են Ադրբեջանի իշխանությունների հետ համահունչ։ Նրանք այն նույն դատավորներն են, որոնք կանոնավոր կերպով կայացրել են քաղաքական մոտիվներ ունեցող որոշումներ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների դեմ։ Ուստի որևէ սցենար չկա, որի համաձայն՝ Ադրբեջանի դատավորները, որոնք գործում են հայերի նկատմամբ խտրականության մթնոլորտում, կարող են անաչառ որոշումներ կայացնել։ Այս միջավայրում կասկած չկա, որ հայ գերիները ենթարկվում են շինծու դատավարությունների, ինչը ծառայում է Ադրբեջանի քաղաքական խնդիրներին ու նպատակներին։ Այս շինծու դատավարությունները կոնսոլիդացնում են ադրբեջանական նարատիվը, լռեցնում են հայերի խոսքը և դատական վարույթների քողի ներքո լեգիտիմացնում են մարդու իրավունքների չարաշահումները», – ընդգծել է Սահակյանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |