Գլխավոր մարզիչ․ Վրաստանը բավականին բարդ մրցակից է, մեզ համար սա լավ մարտահրավեր է![]() 20 մարտի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը, խոսելով խաղի մասին, ասել է, որ Վրաստանը բավականին բարդ մրցակից է, հայտնում է Armsport.am-ը։ «Վրաստանի հավաքականին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը գլխավորելիս։ Վերջին տարիներին թիմը մեծ առաջընթաց է գրանցել, մասնակցել են Եվրո-2024-ին։ Բավականին բարդ մրցակից է։ Մեզ համար սա լավ մարտահրավեր է, թե ինչպես այսպիսի փոքր երկիրը կարող է հասնել այդպիսի հաջողության»,–ասել է նա։ Նա ընդգծել է, որ պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ է եղել, սակայն ֆուտբոլիստները ցուցաբերել են նվիրվածություն և դրական էներգիա։ «Մենք արդեն երեք-չորս շաբաթ է գտնվում ենք այստեղ, բավականին շատ ՀՊԼ-ի հանդիպումներ ենք դիտել։ Կարող եմ ասել՝ բացել ենք հավաքականի դռները բոլորի համար, որոնք արժանի են հանդես գալ հավաքականում։ Շարունակելու ենք մեր դիտակետում պահել այս ֆուտբոլիստներին>,-ասել է նա։ Նորանշանակ մարզիչը նշել է, որ կարևոր է կենտրոնանալ հավաքների որակի վրա և լավ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ «Մեր ընդհանուր, հիմնական նպատակն ԱԱ-ի ընտրական փուլին լավ պատրաստվելն է, իսկ կարճաժամկետ նպատակը՝ արդեն հանդիպում ունենք վաղը, փորձենք լավ հանդես գալ Ցավոք, վաղվա հանդիպմանը մեզ չեն կարող օգնել Սպերցյանն ու Սելարայանը, բայց սա լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար՝ դրսևորելու իրենց։»,–նշել է նա։ Ինչ վերաբերում է լեգիոներների սահմանափակմանը ՀՊԼ-ում, կարծում է՝ դեռ վաղ է ենթադրություններ անել։ «Կարող եմ ասել՝ աջակցում եմ այն գաղափարին, որ հնարավորինս ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղաժամանակ ստանան և մասնակցեն ՀՊԼ-ի հանդիպումներին»,- ասել է նա։ Պատասխան հանդիպումն անցկացվելու է Թբիլիսիում մարտի 23–ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |