Միրզոյան․ Խաղաղության հասնելու համար երկու կողմն էլ պետք է հանձնառու լինի![]() 20 մարտի 2025 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայում իր պաշտոնակից Մաուրո Վիեյրայի հետ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի հայտարարությամբ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային կայունության հարցերը։ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է խաղաղությանը և պատրաստ է ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը` միևնույն ժամանակ նշելով, որ խաղաղության հասնելու համար երկու կողմն էլ պետք է հանձնառու լինի։ Նա նշել է, որ տարածաշրջանային կայունության համար առանցքային են սահմանների սահմանազատման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացները։ Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է խուսափել Հայաստանի առաջարկած կոնկրետ քայլերից, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ստեղծումից և ռազմագերիների ազատ արձակումից։ «Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,– ասել է Միրզոյանը։ Նա հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր արտաքին քաղաքականության ռազմավարությանը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և գլոբալ գործընկերների հետ համագործակցության խորացմանը։ Հայաստանի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարները ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսության, առևտրի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է ներդրումների խթանման անհրաժեշտությունը և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստը, ինչը կարող է կարևոր դեր ունենալ տարածաշրջանային կայունության ու համապարփակ խաղաղության հաստատման համար։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |