Թեհրանի «Ազադի» աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով![]() 20 մարտի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, Նովրուզի նախատոնական միջոցառումների շրջանակում լուսավորվել է տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Աշտարակի վրա նաև հայալեզու շնորհավորանք է ներկայացվել: «Աշտարակի վրա ներկայացվել է նաև նովուրուզյան հայերեն շնորհավորանք՝ «Նովրուզ շնորհավոր»` վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»,– ասված է հաղորդագրությունում։ Նովրուզը, որը հանդիսանում է Իրանի Ամանորը, նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ դրան մոտ ժամանակահատվածում։ Տոնի անվանումը թարգմանաբար նշանակում է «նոր օր»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |