Թուրքիայի ընդդիմության առաջնորդ․ Այս ազգը նորից կհաղթի Էրդողանին

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ․ Այս ազգը նորից կհաղթի Էրդողանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված իրադարձությունները։ Ըստ նրա՝ կատարվածը պետք է դիտարկել որպես «հեղաշրջման փորձ», քանի որ Ստամբուլի բնակչության կամքը ենթարկվել է հարձակման։

Նա ընդգծել է, որ այս գործընթացն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հաշտվել Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ և փորձում է վերականգնել իր կորցրած իշխանությունը, գրում է Factor.am-ը։

Օզելը վերստին հիշեցրել է հայտնի արտահայտությունը՝ «ով հաղթում է Ստամբուլում, տիրում է Թուրքիային»՝ շեշտելով, որ Իմամօղլուն արդեն չորս անգամ հաղթել է Էրդողանին, ինչն էլ դարձել է այս միջամտության պատճառը։ Ընդդիմադիր գործիչը խստորեն քննադատել է Էրդողանի գործողությունները՝ պնդելով, որ պետությունը ժողովրդի դեմ դուրս բերելու փորձերն ապարդյուն են։

Ըստ նրա՝ մարտի 31-ի ընտրությունների ժամանակ իշխանությունները գործադրել են բոլոր միջոցները, որպեսզի խոչընդոտեն Իմամօղլուի հաղթանակին, սակայն վերջնականապես ժողովուրդն է որոշել ընտրությունների ելքը։ Օզելը վստահեցրել է, որ այս անգամ ևս ժողովուրդը չի զիջելու իր իրավունքները։

«Նրանք փորձում են ոչնչացնել արդարադատությունը, հարձակվել ընդդիմության վրա, հատկապես՝ մեր կուսակցության վրա, քրեականացնել նրանց, որոնք հաղորդում են այդ իրադարձությունները, նրանց, ովքեր թվիթերում են կամ պարզապես հավանում են գրառումները, անվանում են հանցագործներ, կանչում հարցաքննության, բանտ նստեցնում և մեզ մաշեցնում»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով CHP-ի մարտի 23-ին կայանալիք նախնական ընտրություններին՝ Օզելը հայտնել է, որ լրացուցիչ քվեատուփ է տեղադրվելու՝ համերաշխության խորհրդանիշի նպատակով։

«Սա քվեատուփ է համերաշխության համար։ Բոլոր քաղաքական կուսակցությունները, ովքեր հանդես են գալիս ժողովրդավարության օգտին, հրավիրված են քվեարկելու»,- նշել է նա։

Օզելը նաև շեշտել է, որ չնայած իշխանության բոլոր ճնշումներին, CHP-ի և Էքրեմ Իմամօղլուի պայքարը հնարավոր չէ դադարեցնել։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ընդդիմադիր 16 կուսակցություններին՝ ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Իզմիրում, Անկարայում և այլ քաղաքներում իշխանության սահմանած սահմանափակումները միայն ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ ժողովրդի կամքը միշտ վեր է մնալու։

Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել սոցցանցերում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի վերաբերյալ հրապարակումների համար: Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակում։ Նա համարվում է Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։

Photo. AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---