Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները![]() 20 մարտի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են հավելվածի տեխնիկական հնարավորությունները, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և պարգևատրում նրանց նվերներով: Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման և ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։ YoHealth-ի բիզնեսի զարգացման մասնագետ Փրենի Դավթյանն ասել է․ «Առաջիկայում ծրագրվում է իրականացնել YoHealth հավելվածի տեխնիկական հնարավորությունների վերազինում, որն իր հերթին կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը խորհրդատվությունների ընթացքում։ Մոտ ապագայում հավելվածը հնարավորություն կտա իրականացնել հիվանդությունների հեռավար հսկողություն՝ օգնելով խնայել ժամանակ և բարձրացնել բուժման արդյունավետությունը։ YoHealth-ը հնարավորություն կտա աջակցել անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարելավման գործընթացի կայացմանը»։ Torii Gate կրթական ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանն ընդգծել է, որ առողջ ապրելակերպն այսօր առաջնահերթություն է մեզանում: «Կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ոգեշնչում է մարդկանց և ավելի հետաքրքրություն առաջացնում։ Կարծում եմ մեր համագործակցությունն արդյունավետ է և շարունակական կլինի», - ասել է նա։ Eրկօրյա սեմինարների շարքը վարել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ։ Վարպետության դասի շրջանակում հատուկ հյուր էր հայտնի ատամնաբույժ, պարադոնտոլոգ Ալեքսեյ Ֆրոլովը։ Միջոցառման ընդմիջմանն «Ակնուլունք» քանդակի վրա նկարազարդումներ է արել արտիստ Կառլեն Սիմոնյանը։ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |