ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական կեղծ տեղեկությունը![]() 21 մարտի 2025 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի այն պնդումը, թե մարտի 20-ին, ժամը 12։30-ից մինչև 15։15-ը, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՊՆ-ն նաև հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը նախկինում հանդես է եկել հրադադարի խախտումների և նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծման առաջարկությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այդ առաջարկին Ադրբեջանը դեռևս չի արձագանքել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետաքննելու Ադրբեջանի տարածած հաղորդագրության իսկությունը՝ նշելով, որ համապատասխան ապացույցների տրամադրման դեպքում հայկական կողմը պատրաստ է դրանք ուսումնասիրել։ Այս պահի դրությամբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, Ադրբեջանը Հայաստանին չի ներկայացրել որևէ փաստաթուղթ կամ հիմնավորում, որը կվկայի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման մասին։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |