Մոսկվան տեղեկություն է պահանջել Երևանից՝ ԱՄՆ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին

Մոսկվան տեղեկություն է պահանջել Երևանից՝ ԱՄՆ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ տեղեկատվություն ստանալու համար այն մասին, թե արդյոք ԱՄՆ–ն ծրագրում է ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և անմիջապես հարցում ուղարկել մեր հայ գործընկերներին: Նախնական տվյալներով մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել»,– ասել է նա ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կհանդիսանա հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար, ինչպես նաև որպես Արևմուտքի փորձ՝ առճակատման տարրեր ներմուծելու տարածաշրջան։

«Անկասկած հետևելու ենք այս թեմային»,–ասել է Զախարովան։

Ավելի վաղ, ռուսական RT-ն հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։ Ըստ հրապարակման՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---