Զոհրաբյան․ Միջազգային ատյաններից Արցախի վերաբերյալ որևէ հայց հետ կանչելու իրավասություն Փաշինյանը չունի![]() 21 մարտի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ նույն բովանդակությամբ գրառումներ է արել համացանցում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ասել է, որ Փաշինյանը դա անում է՝ փորձելով ապահովագրել իրեն հանրային մեղադրանքներից, եթե Ադրբեջանը դիմի նոր ագրեսիայի։ Նա նաև ասել է, որ միջազգային ատյաններից Արցախի վերաբերյալ որևէ հայց հետ կանչելու իրավասություն Փաշինյանը չունի: «Այդպիսով նա ուզում է ցույց տալ, թե իբր արել է առավելագույնը՝ խաղաղության հասնելու համար և պատերազմի մեջ մեղավոր չէ»,–ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։ Զոհրաբյանն անդրադարձ է կատարել նաև խաղաղության պայմանագրի շրջանակում Ադրբեջանի ներկայացրած նախապայմաններին՝ նշելով, որ առաջին պահանջը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, իսկ երրորդը՝ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հետկանչը։ Վերլուծելով երրորդ կետը՝ նա բացատրել է դրա իրական նպատակն ու հետևանքները։ «Ալիևի պահանջը միջազգային բոլոր ատյաններից, տվյալ դեպքում՝ ՄԻԵԴ-ից և Հաագայի դատարանից հայցերը հետ կանչելն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. եթե Նիկոլ Փաշինյանը համարձակվի առանց հանրաքվեի, առանց արցախցիների մեջ հարցում անցկացնելու միջազգային բոլոր կառույցներից Ադրբեջանի դեմ ներկայացված հայկական հայցերը հետ կանչելու միանձնյա որոշում կայացնել, որոնք բոլոր շանսերը ունեն հաղթելու, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանադրությամբ կկատարի հերթական պետական դավաճանությունը: Նույն Նիկոլ Փաշինյանն էր 2019 թվականին հայտարարել, որ իրավասություն չունի Արցախի հարցով որևէ քննարկման մասնակցելու, որովհետև արցախցիները իրեն նման մանդատ չեն տվել: Եվ հիմա հարց է առաջանում: Որ արցախցիները քեզ մանդատ չեն տվել իրենց վերաբերյալ բանակցություն վարելու, այդ ո՞ր արցախցին է քեզ մանդատ տվել, որ դու հետ կանչես, օրինակ, Հաագայի դատարանի հայցը, որի որոշումը արդեն իսկ կա և որոշման մեջ գրված է, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել բոլոր պայմանները արցախցիների ապահով վերադարձի համար: Եվ ասում եմ. սիրելի հայրենակիցներ, թույլ չտաք, որ Նիկոլ Փաշինյանը մեր փոխարեն որոշում կայացնի միջազգային ատյաններից հետ կանչելու բոլոր հայցերը ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ, հետ կանչելու ցեղասպանական հայցերը, հետ կանչելու մեր որդիներին կենդանի գլխատելու հայցերը, հետ կանչի 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտման հայցը, հետ կանչի քիմիական զենք ֆոսֆորով մեր զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելու հայցերը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանադրությամբ նման որևէ իրավունք չունի և միջազգային ատյաններից Արցախի վերաբերյալ որևէ հայց հետ կանչելու իրավասություն չունի»։ Զոհրաբյանը նաև բարձրացրել է այն հարցը, թե ինչ կլինի, եթե Փաշինյանը հասցնի կայացնել այդ որոշումը նախքան հնարավոր հեռացումը։ Նրա գնահատմամբ, նման քայլը կարդարացնի Ադրբեջանի բոլոր գործողությունները՝ սկսած Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունից, մինչև Արցախի հայաթափումը։ «Ի՞նչ կլինի, եթե այնուամենայնիվ, չհասցնենք նրան հեռացնել և թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը հայցերը հետ կանչելու որոշում կայացնի: Արդյունքում կլինի այն, որ մենք որպես պետություն ընդունում ենք, մեզանից յուրաքանչյուրը որպես ՀՀ քաղաքացի ընդունում է, որ Ռամիլ Սաֆարովը ճիշտ է արել, որ Բուդապեշտում մորթել է խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որ Ադրբեջանը ճիշտ է արել՝ երեք օրում դատարկելով Արցախը: Դա կնշանակի, որ Արցախի և արցախցիների վերադարձի թեման ընդմիշտ փակված է: Պատկերացնո՞ւմ եք՝ Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը ընդունում է բանաձև՝ կոչ անելով արցախցիներին և ադրբեջանցիներին՝ ստեղծել հարթակ, նստել և բանակցել արցախցիների վերադարձի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը ասում է. «Ոչ: Ես հետ եմ կանչելու միջազգային բոլոր հայցերը»: Նա դրանով փակում է երբևէ արցախցիների վերադարձի թեման Արցախ ու Արցախի հարցը ընդհանրապես»։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |