Ադրբեջանական ԶԼՄ․ Թուրքիան բացում է «Մարգարան» ՀՀ համար, բայց ու՞ր է «Զանգեզուրի միջանցքը»![]() 21 մարտի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում տարակուսած են այն փաստից, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնեցրել են 10 օրով «Մարգարա» անցակետի բացումը՝ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռների տարանցման համար։ «Այս քայլը բնական հարց է առաջացնում՝ ի՞նչ է, «Զանգեզուրի միջանցքը» բացվե՞լ է, որ Թուրքիան տարանցման նման հնարավարություն է տալիս Հայաստանին։ Նախկինում Թուրքիան հստակ հայտարարում էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանային բոլոր խոչընդոտները վերացնելուց հետո, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո։ Սակայն հիմա, առանց Հայաստանի որևէ զիջման, Անկարան փաստորեն բացում է դռները»,–գրում է Minval.az-ը։ Ըստ պարբերականի, բացելով «Մարգարան»՝ Թուրքիան անտեսում է այն փաստը, որ «Հայաստանը շարունակաբար խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը՝ նախագիծ, որը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թուրքական աշխարհի համար»։ Պարբերականն ակնկալում է պարզաբանում ստանալ Թուրքիայի դեսպանատնից և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ Հայաստանի կառավարության որոշմամբ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով կբացվի Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |