Մարագոս․ ՀՀ–ն և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ![]() 21 մարտի 2025 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԵՄ-ն հասել են վերջնական բանակցությունների փուլին գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը նախատեսվում է զգալիորեն ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը։ ԵՄ և ՀՀ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) լիարժեք ուժի մեջ մտնելու չորրորդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում, կողմերը վերահաստատել են գործընկերային հարաբերությունների խորացման կարևորությունը։ Միջոցառման ընթացքում, որում ներգրավված են եղել մոտ 80 մասնակից։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շեշտել է, որ ՀԸԳՀ-ն մնում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքային իրավական հիմքը՝ բարձր գնահատելով Երևանի հանձնառությունն իր ստանձնած բարեփոխումներին՝ չնայած առկա բարդություններին։ Նա ասել է. «Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումները՝ ընդգծելով 2024 թվականի հիմնական առաջընթացները, առկա մարտահրավերներն ու ԵՄ աջակցությամբ իրականացվելիք առաջնահերթությունները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է բարեփոխումների ընթացքի կարևորությանը՝ ընդգծելով, որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա հավելել է. «Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»: Գրիգորյանը կարևորել է նաև ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների համատեքստում նոր գործընկերության օրակարգի շուրջ ձևավորվող հավակնոտ մոտեցումների անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել է Եվրահանձնաժողովի հետ ընթացող քննարկումները՝ ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակում Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությամբ։ Միջոցառմանը հրավիրված էր նաև Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և ԵԽ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Մեգլենա Կունևան։ Նա ներկայացրել է Բուլղարիայի բարեփոխումների փորձը և ԵՄ անդամակցության գործընթացը՝ ընդգծելով պետական կառավարման ամուր համակարգի առաջնահերթ նշանակությունը՝ ԵՄ-ի պահանջներին համապատասխանող բարեփոխումների հաջողության համար։ ՀԸԳՀ-ի արտագնա երկրորդ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը համաձայնագրի շրջանակում։ Կողմերը հայտարարել են, որ շարունակելու են համատեղ ջանքերը՝ բարեփոխումներն առաջ մղելու, կառավարման համակարգը բարելավելու և ՀԸԳՀ-ի միջոցով Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |