Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit![]() 22 մարտի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ՝ YoPhone-ում ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է «Բահամուտ» հիմնադրամը: Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։ Համաժողովի շրջանակում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ Հաջորդ կանգառները եղել են Շիրակի պետական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ուսանողները մասնակցել են քննարկումների, հղել իրենց հուզող հարցերը։ Մարտի 20-ին կայացել է հանդիպում Կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, իսկ մարտի 21-ին՝ Վանաձորի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի երիտասարդների հետ: Ամփոփիչ հանդիպումներ տեղի կունենան նաև մարտի 28-29-ին Ծաղկաձորում։ Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը,Դիանա Պարտիզպանյանը և Արմեն Բաղդասարյանը հանդես են եկել դասախոսություններով։ Մասնագետները պատմել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաների, DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ), վերջին միտումներից, խոսել ոլորտային կարևոր թեմաներից և կիսվել իրենց փորձով: Ներկայացվել են նաև YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone մեսենջերը և YoCerebrum մետավերս տիրույթը։ Ոլորտով հետաքրքրվողների և ուսանողների համար մուտքն ազատ է: Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |