Փաշինյան․ Բաքվի հետ քննարկում ենք փաստաթուղթը հրապարակելու հնարավորությունը![]() 22 մարտի 2025 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընթացիկ բանակցություններում իրենք Ադրբեջանի հետ քննարկում են խաղաղության փաստաթուղթը հանրայնացնելու տարբերակը, քանի որ հայկական կողմն առաջարկել է այն ստորագրել, ինչը նշանակում է, որ հենց ստորագրեն, այն կհանրայնացվի։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ըստ նրա, դա վկայում է այն մասին, թե որքան է վստահ են ու չունեն որևէ մտավախություն այդ առումով։ «Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ՝ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, այն երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերը սին են, քանի որ, եթե հիմա և Հայաստանը, և Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ երկու կողմն էլ համարել է, որ դա ընդունելի փաստաթուղթ է։ Այսինքն՝ կողմերը համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ համաձայն են այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատել»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, որ ինքը կարող է միակողմանի ստորագրել փաստաթուղթը, առանց Բաքվի մասնակցության՝ նշելով, որ դա իր մտքով չէր անցել։ «Չգիտեմ նույնիսկ՝ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ չի եղել: Մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե հնարավոր չէ։ Նույնիսկ հանձնարարել է ստուգել՝ այդպիսի պրակտիկա պատմության մեջ եղե՞լ է, թե ոչ»,- ասել է նա։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |