Ուլուբաբյանի փաստաբան․ ՔԿ-ն բաց է թողել է խոշտանգման գործով արդյունավետ քննության հնարավորությունը![]() 22 մարտի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունում ենթադրաբար ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանի քննչական կոմիտեն արդեն բաց է թողել այն հնարավորությունը, որը կարող էր լիարժեք բացահայտել խոշտանգման դեպքը և պատժել մեղավորներին։ ՀՀ ՔԿ շենքի առջև արված հայտարարության մեջ փաստաբանը շեշտել է, որ ժամանակին չձեռնարկված քննչական գործողությունները լուրջ հետևանքներ են թողել գործի վրա, հայտնում է Aravot.am–ը։ Նա հայտնել է, որ առերեսումը եղել է ՀՀ Լոռու մարզային վարչության պետի և Տիգրանի, ինչպես նաև Տիգրանի ու իր վկայակոչած այն ոստիկանի հետ, որն իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Տիգրան Ուլուբաբյանը նաև Քննչական կոմիտեում հիշել է, որ լրագրողների կողմից արձանագրվածանձնավորությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի վարորդը։ «Նախաքննական մարմինն արդեն բաց է թողել իր հնարավորությունը բացահայտելու այս հանցագործությունը և ձեռք բերել այն բոլոր ապացույցները, որոնք բավարար կլինեին այս անձանց մեղադրանք առաջադրելու համար»,- նշել է փաստաբանը՝ անդրադառնալով Տիգրան Ուլուբաբյանի և ոստիկանության ներկայացուցիչների միջև կայացած առերեսմանը։ Երիցյանի խոսքով՝ առերեսման ընթացքում պարզվել են մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մասնավորապես՝ Լոռու մարզային վարչության շենքում տեղադրված տեսախցիկները չեն պահպանել տեսանյութերը, քանի որ աշխատել են միայն առցանց ռեժիմով։ Բացի այդ, ինչպես կողմերը նշել են, Տիգրանը ոստիկանություն չի տարվել, այլ միայն հրավիրվել է, և գտնվել է ազատ կարգավիճակում։ Փաստաբանը հայտնել է նաև, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ առկա են արձանագրություններ, սակայն անհայտ է՝ քննիչը դրանք առգրավե՞լ է, թե՞ ոչ։ Ըստ Երիցյանի՝ արձանագրությունները կազմվել են առանց Տիգրան Ուլուբաբյանի մասնակցության և ստորագրության, ինչը ևս կասկածներ է հարուցում։ «Այնքանով, որքանով ուշ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված և քննչական ակտիվ գործողություններ չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել կամ անհետացել կամ առհասարակ թաքցվել են։ Մնացածն արդեն քննությամբ կպարզվի»,–ասել է նա։ Պատասխանելով խոշտանգման դրվագների վերաբերյալ հարցին՝ Երիցյանը նշել է, որ Տիգրանը շարունակել է պնդել իր նախորդ ցուցմունքը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները որոշ դրվագներ ընդունել են, սակայն՝ ոչ ծնողների հասցեին հնչեցված հայհոյանքները կամ բռնության փաստը։ «Խոշտանգման դրվագների վերաբերյալ Տիգրանը համառորեն և վստահաբար պնդել է իր ցուցմունքը։ Այն կողմից որոշակի դրվագներ ընդունել են, բայց կոնկրետ բռնության փաստը, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելը չեն ընդունել։ Տիգրանը ներկայացրել է դեպքի այնպիսի մանրամասներ, որոնք հորինել հնարավոր չէ»,–ասել է փաստաբանը։ Երիցյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ հույս չի դնում հետագա զարգացումների վրա, քանի որ ըստ նրա՝ այն, ինչ պետք է արվեր՝ պետք է արվեր արդեն, իսկ այժմ նույնիսկ օբյեկտիվ քննությունը լիարժեք արդյունք չի կարող ապահովել։ «Արդեն այդ հնարավորությունը սպառվել է։ Այսուհետ անգամ եթե հրեշտակային օբյեկտիվ քննություն իրականացվի, այն չի ծառայելու իր նպատակներին։ Ինչ պիտի արվեր, մինչև հիմա պիտի արվեր հանցագործությունը բացահայտելու և մերկացնելու ուղղությամբ, ինչը մինչև հիմա չի արվել»,–նշել է փաստաբանը։ Իր հերթին, Տիգրան Ուլուբաբյանն ընդգծել է, որ կանխատեսելի էր, որ ոստիկանության ներկայացուցիչները կհերքեն հայհոյանքների և բռնության կիրառման փաստերը։ «Իրենք հերքում են, որ տենց բան է եղել, որ ինձ չեն հայհոյել։ Դա սպասելի էր։ Ես հետևում եմ՝ տեսնեմ փաստաբանն ինչ է ասում, իմանամ իմ անելիքը»,–ասել է նա։ Ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանների կողմից արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ շրջանառվող պնդումներին՝ նշելով, որ առկա դատաբժշկական և բժշկական տվյալները չեն համապատասխանում նման ծեծի նկարագրությանը։ Նա հավելել է, որ եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են նրան, ապա թե՛ դատաբժշկական փորձաքննությամբ, թե՛ հիվանդանոցում պետք է տրվեր ավելի բարդ նկարագրություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |