Վարդան Ոսկանյան․ Թշնամին գրեթե ուղիղ տեքստով ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»

Վարդան Ոսկանյան․ Թշնամին գրեթե ուղիղ տեքստով ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»

PanARMENIAN.Net - Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Բաքվի վարչակարգի նախապայմաններին, նշել է, որ դրանք ուղղված են Հայաստանի պետականության դեմ։

Նա հավելել է, որ թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»։

«Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր նախապայմաններն ու պահանջները շատ հասկանալի ձևով ամփոփենք, ապա թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության վրա փակցնելով «Էրմենիստան» ցուցանակը, այն ամբողջությամբ հանձնեք մեզ։

Նույնիսկ «խաղաղության պայմանագրով» թշնամուն հանդարտեցնելու հեքիաթներին հավատալու մարմաջը պետք է ունենա տարիք, որից անդին նման վարքագիծն ունի հստակ անուն՝ մանկամտություն»,–գրել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---