22 մարտի 2025 - 15:57 AMT
Զաքարյան. Չեմ ուզում, որ հայերի մասին ասեն՝ դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց նրանց պետականությունը

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի ուզում, որ հայերի մասին ասեն, թե դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց նրանց պետականությունը։

«Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն. «…միմյանց նկատմամբ սերմանված նախանձն ու ատելությունը, ներարկված վախերը, շահամոլ եսասիրությունն ու դավաճաններից ազատվելու անկարողությունը՝ ոչ միայն տարածքային կորուստների պատճառ դարձավ, այլ նաև կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը»,–գրել է նա։ :