ԱՄՆ-ն ողջունել է հայ–թուրքական սահմանի ժամանակավոր բացումը![]() 22 մարտի 2025 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված համագործակցությունը սահմանային անցակետի ժամանակավոր բացման հարցում։ Այդ մասին X սոցիալական ցանցի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն: «ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ամբողջ տարածաշրջանին»,- գրել է նա։ Հայաստանի կառավարության որոշմամբ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով կբացվի Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |