Հռոմի պապը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի![]() 24 մարտի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Տևական հիվանդությունից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դուրս է գրել հիվանդանոցից և առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև։ Կիրակնօրյա աղոթքի խորհրդածության շրջանակում նա գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ, հայտնում է Vatican news-ը: «Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», եղել Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։ Հռոմի պապը նաև իր ցավակցությունն է հայտնել Գազայի ռմբակոծություններից տուժածներին, շնորհակալություն հայտնել բժշկական համայնքին ու իրեն ուղղված աղոթքների համար, և միաժամանակ։ 88–ամյա Ֆրանցիսկոսը 5 շաբաթ բուժվում էր հիվանդանոցում թոքաբորբից և դրա հետևանքներից։ Բժիշկները հայտարարել են, որ ստացիոնար բուժման կարիք այլևս չկա, սակայն, նրան մոտ 2 ամիս հանգիստ է պետք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |