Մարտի 23–ին Թբիլիսիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-վրացական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող այլ թեմաների շուրջ՝ կարևորվել է երկխոսության շարունակականությունը։
Երեկոյան Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն միասին դիտել են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների մրցակցային հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Երևանում պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց 0։3 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Թբիլիսիում պարտվել է 1։6 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։