ԱԳ փոխնախարար․ Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ Ադրբեջանից եղել են բարդություններ, պրովոկացիաներ![]() 24 մարտի 2025 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը, թե չնայած համաձայնեցված փաստաթղթին` Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, և թե այս պարագայում Հայաստանն ինչպես է պատկերացնում գործընթացի շարունակությունը, ասել է, որ դա նոր գործելաոճ չէ։ «Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա», հայտնում է 1lurer.am-ը։ ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև արձագանքների մասին, այն, որ արդեն 58 երկիր, 10 միջազգային կազմակերպություններ ողջունել են գործընթացը, շատերը նշել են Հայաստանի կարևոր դերն այս հարցում: «Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,- ասել է նա: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանի հայտարարություններն ու քայլերն ավելի կտրուկ ու սադրիչ բնույթ են ստացել վերջին շրջանում՝ փոխնախարարը հաստատել է, որ իրավիճակն ունի շարունակական բնույթ։ «Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում: Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում, և միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»,–ասել է դիվանագետը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացված է և պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |