ՀՀ–ն պաշտոնապես իրավունք է ստացել ձկնամթերք արտահանել ԵՄ շուկա![]() 24 մարտի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից Եվրամիության անդամ երկրներ արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկների տեսակներ ու դրանցից ստացված մթերք, այդ թվում նաև ձկնկիթ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։ Նա նշել է, որ դա երկար գործընթաց էր, հայտնում է Արմենպրեսը։ «Մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի՝ ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Սա երկար գործընթաց էր․ սրա մասին ակնարկվել էր դեռ 2011 թվականին, և գործընթացը հաջողությամբ ավարտվեց»,- ասել է Հովհաննիսյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |