Հովհաննիսյան․ Խաղաղությանն աջակցող առաջարկները մշտապես քննարկվում են, այդ թվում՝ ՌԴ–ինը![]() 24 մարտի 2025 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են արձագանքում Ռուսաստանի առաջարկին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ու շփումների համար հարթակ տրամադրելու վերաբերյալ, ասել է, որ ՌԴ ներգրավվածության հարցը միշտ էլ առկա է եղել, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ Խաղաղությանն աջակցող առաջարկները մշտապես քննարկվում են, այդ թվում՝ ՌԴ–ինը։ «ՌԴ-ն ներգրավված էր նաև նախկինում, վերջերս ունեցել ենք խորհրդակցություններ ՌԴ-ի հետ։ Մենք բոլոր գործընկերներին, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե, արձագաքնում ենք ու, իհարկե, քննարկում ենք»,-ասել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |