Էդգար Ղազարյան. Մերժվել է վարույթում Փաշինյանին, Սիմոնյանին ներգրավելու միջնորդությունը![]() 24 մարտի 2025 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի փախանման միջոցի հարցի քննությունը։ Դատարանը մերժել է այլ անձանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներգրավման միջնորդությունը։ Էդգար Ղազարյանն ընդգծել է, որ վարույթը պետք է դադարեցվի, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ փաստաթղթի վրա։ Ըստ նրա՝ գործի մեկնակետը հանդիսացել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի՝ գլխավոր դատախազին ուղղված անձնական նամակագրությունը, որը մեքենագիր ամսագրում չի գրանցվել, հայտնում է Panorama.am-ը։ Բացի այդ, Ղազարյանը հայտնել է, որ հանրային մեղադրող Հայկ Ավետյանն իր նկատմամբ ձևավորել է սուբյեկտիվ վերաբերմունք։ «Պարոն Ավետյանի կողմից մերժվել է մեր պաշտպանական թիմից պաշտպան Արսեն Բաբայանի՝ վարույթում այլ անձանց՝ Նիկոլ Փաշինյան, պատգամավոր Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արուսյակ Ջուլհակյան, որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը, ինչը ցույց է տալիս, որ պարոն Ավետյանը հակված է եղել ոչ թե գործի անկողմնակալ, բազմակողմանի քննություն կազմակերպել, այլ հասցեական, իմ դեմ կոնկրետ գործողություններ անել, մեր կարծիքով, ոչ իրավաչափ որոշուներ կայացնելու համար»,–ասել է Ղազարյանը։ Նրա կարծիքով՝ մեղադրողի վարքագիծը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել հետագա ընթացքի համար։ Ղազարյանի խոսքով՝ Ավետյանի քայլերում առկա են որոշակի տարրեր, որոնք արտացոլված են Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածով սահմանված կարգավորումներում՝ անմեղ անձանց ակնհայտ քրեական հետապնդման ենթարկելու և հարակից այլ նորմերով։ Նա հավելել է, որ իրավական գնահատականների համար նախ հարկավոր է, որպեսզի Ավետյանը զրկվի իր դատավարական դիրքից տվյալ վարույթում։ «Իրավական գործընթաց նախաձեռնելու և իրավական գնահատականներ տալու համար նախ և առաջ անհրաժեշտ է պարոն Ավետյանը հեռացվի այս վարույթից և որևէ դատավարական կարգավիճակ չունենա»,- ասաց Է Ղազարյանը։ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորների գործունեությունը արատավորելու համար, ինչը նախատեսում է ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով։ Նրան ենթարկել են վարչական վերահսկողության՝ արգելելով, մինչև վարույթի ավարտը, դատավորների, քննիչների, դատախազների ու հարկադիր կատարողների հասցեին որևէ հրապարակային մեկնաբանություն անել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |