Սիմոնյանը՝ միակողմանի զիջումների մասին․ Դա աբսուրդ է, անլուրջ է![]() 25 մարտի 2025 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայկական կողմի միակողմանի զիջումների մասին պնդումներին, ասել է, որ դա աբսուրդ է, անլուջ է։ «Դա աբսուրդ է, անլուրջ է, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան, իմ դեմը կանգնեն, փորձեն իրենց ասածը հիմնավորել»,- նշել է ԱԺ նախագահը, հայտնում է Aysor.am-ը։ Նա շեշտել է, որ խաղաղության համաձայնագրում ներառված դրույթները վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ «Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |